Իտալիայում հետաքննում են ռեստորաններում դելֆինի մսից ուտեստներ պատրաստելու գործը: Համապատասխան բողոքները ստացվել են Չիվիտավեկիա քաղաքի ռեստորանների դեմ: Դելֆինների միսն արգելվում է օգտագործել ուտելիքի մեջ:

Italia Uno հեռուստաալիքի լրագրողը, ստուգելով տեղեկությունները, ճաշել է ռեստորաններից մեկում եւ լուսանկարել դելֆինի փափկամսով ուտեստը: Նման ուտելիքները բավական թանկ արժեն, լրագրողը 100 եվրո է վճարել:

Առաքիչին գաղտնի տեսագրել են, եւ նա խոստովանել է, որ դելֆինի մսի կիլոգրամն արժե 900 եվրո: Այն կարելի է պատվիրել անգամ Հռոմի ռեստորաններում: Ճաշացանկում ուտեստը նշված չէ, դրա համար պետք է ասել գաղտնաբառը: