Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացել, որ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում քաղաքացին ընկել է Գետառ գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել մոտ 40 տարեկան անձը չպարզված, ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացու: