Ռուսաստանում՝ Հարավային ռազմական օկրուգ դեկտեմբերի 17-ին ժամանել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-ռազմավարական հրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը: Ռազմատեխնիկան ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ Արկադի Բախինը, Կրասնոդարի վարչակազմի ներկայացուցիչներ, զինծառայողներ ու վետերաններ:
Մյուս երկու դիվիզիոնները կժամանեն առաջիկա ամիսներին:
Ավելի վաղ գերմանական Bild պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին հաղորդել է, որ Ռուսաստանը «Իսկանդերները» տեղակայել է Կալինինգրադի մարզում՝ Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի հետ սահմանին: Դրան հետեւել է ԱՄՆ արձագանքը, որը կոչ է արել Ռուսաստանին չապակայունացնել իրավիճակը՝ «Իսկանդերներն» արեւմուտքում տեղակայելով, փոխանցում է «Ինտերֆաքսը»:




























