Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրի սաներից մեկն օրեր առաջ կալանավորվել է:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանույան լրատվական ծառայությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 26-ին Վարդենիկ գյուղի մի բնակիչ դիմելէ ոստիկանության Մարտունու բաժին եւ հայտնել, որ Վարդենիկ գյուղի ավագ դպրոցի բակում ֆիզկոլւտուրայի դասի ժամանակ 12-րդ դասարանի աշակերտներ՝ Մ.Գ-ն, Ա.Շ.-ն, Ա.Պ.-ն ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հոկտեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:
Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մ.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ա.Շ.-ի եւ Ա.Պ.-ի նկատմամբ՝ ծնողների հսկողությունը: Կատարվում է նախաքննություն:





























