Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 23-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու (1 արագաչափ` երկու ուղղություններով), Գեւորգ  Չաուշի (1 արագաչափ՝ Աշտարակի խճուղուց դեպի Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Հերացի (1 արագաչափ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Կորյուն պողոտա ուղղությամբ) փողոցներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Գասպարյան փողոցում՝ (Մ-5 ավտոճանապարհից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին (1 արագաչափ` երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: