Թուրքական հայտնի Milliyet պարբերականի ֆոտոթղթակից Բունյամին Այգունին Սիրիայում առեւանգել են Ալ-Կաիդային կից ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամները։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆոտոթղթակիցների միության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կողմից առեւանգված բունյամին Այգունի ազատ արձակման համար իրականացվող աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։
Հայտարարության մեջ մյուս լրագրողներին խորհուրդ է տրվել Սիրիա գործուղման մեկնելիս զգույշ լինել, իսկ առեւանգողներին կոչ է արվել ազատ արձակել Բունյամին Այգունին, քանի որ նա թշնամի չէ։





























