«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, Երեւանում նոյեմբերի 5-ի դեպքերի գործով  մեղադրյալ Շանթ Հարությունյանն այսօր բողոք է գրել՝ ուղղված վարույթն իրականացնող մարմնի քննիչին՝ պահանջելով վերացնել հարազատների հետ իր տեսակցության  արգելքը:

«Փաստինֆո»-ին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, թե Հարությունյանը տեսակցությունն արգելելու քննչական մարմնի այս  որոշումը  հակահումանիստական է համարում եւ այն չվերացնելու դեպքում պատրաստ է անգամ ծայրահեղ քայլերի դիմել:

Պաշտպան Պետրոսյանի տեղեկություններով` մոտ օրերս, ըստ ամենայնի, հայտնի կդառնա, թե ինչ եզրակացության են հանգել փորձագետները Շանթ Հարությունյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու արդյունքում: