NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:
Որտե՞ղ եք անցկացրել Ամանորը եւ ո՞ւմ հետ:
Ամանորի այս, նախորդ եւ հաջորդ տոները դիմավորել ու դիմավորելու եմ հայրական տանը՝ ծնողներիս, կնոջս երեխաներիս հետ, հետո նաեւ՝ ընկերներիս, բարեկամներիս, ազգականներիս, հարեւաններիս ու մտերիմներիս հետ
Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը:
Նոր տարվա բոլոր ուտեստներն էլ սիրում եմ, բայց ոչ նոր տարվա սեղանին:
Քանի՞ շիշ կարող եք խմել:
Թեյ՝ մի քանի բաժակ օրվա մեջ, սուրճ՝ էլի մի քանի բաժակ, ջուր՝ 2-3 լիտր՝ ամռանը, Coca Cola՝ մինչեւ 1 լիտր, գարեջուր՝ 0 լիտր, գինի մի քանի բաժակ, օղի՝ 0, կոնյակ՝ 200 գրամ +- 10 տոկոս:
Նախագահի կենացը որերո՞րդն եք խմում:
Նայած որ միջոցառման ժամանակ:
Քանի «բոնբոնեռկա» եւ կոնյակ եք գնել ամանորյա այցելությունների համար:
Չեմ գնում, մեր տուն բերածն էլ ուրիշի տուն չեմ տանում:
Ամանորի սեղանի ձեր ծախսը քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:
Եթե ասեք նախկին, թե ներկա աշխատավարձս, կասեմ:
Ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում եւ ինչո՞ւ:
Մարդու: Ոչ առյուծի, ոչ գայլի, ոչ շան, ոչ մկան, ոչ էլ այլ կենդանու ինձ չեմ նմանեցնում:
Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:
Ոչ մեկին, ոչ մյուսին՝ 3 տարեկանից սկսած, դրանից առաջ չեմ հիշում:
Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:
Ասացի Ձմեռ պապին չեմ հավատում, իսկ երբ ինչ որ բան են պահանջում, դա էլ չեմ սիրում, եւ հետո պահանջով երգած երգը բանի պետք չի լինի:
Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ էիք ցանկանում տեսնել ձեր տանը:
Մեր տանը լիքը «Ձյունանուշիկներ» կան՝ կինս, երկու դուստրերս, ուրիշ ոչ մեկի չեմ ուզում տեսնել:
Ինգա Մարտինյան





























