Նախորդ շաբաթ արձանագրված ձյան առատ տեղումների պայմաններում առաջնահերթ խնդիրը նորմալ երթեւեկելի  ճանապարհներ ունենալն էր: Այժմ, երբ քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթեւեկելի են, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են  մայթեզրերին կուտակված ձյան հեռացման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, մասամբ տափանված ձյունը գրեյդերներով կուտակվում է ավելի ազատ հատվածում, որտեղից էլ ինքնաթափ մեքենաներով հեռացվում է: