Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 18-ին, ժամը 12.35-ին  տեղեկատվություն է ստացել, որ միջպետական M-3 ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի մոտակայքում, տեղի ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «ՄԱՆ» մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE0129AC եւ «ԳԱԶել» մակնիշի 07ՕՕ154 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: