Թուրքիայի Կարս քաղաքում, դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը ձերբակալել է Նախիջեւանի ինքնավար հանրապետության մաքսային ծառայության պետ Մեհմեդ Սեյիթովին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Նախիջեւանի մաքսային ծառայության պետին ձերբակալել են Ստամբուլից Կարս վերադառնալու ժամանակ, երբ իջել է օդանավից։

Նշվում է, որ Նախիջեւանի մաքսապետին ձերբակալել են Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ սահմանակետում կաշառակերության եւ մաքսանենգության դեմ գործողությունների շրջանակում։

Ավելի վաղ, ձերբակալվել էին թուրքական կողմի մաքսատան 7 աշխատակից եւ 10 բեռնափոխադրող ընկերությունների սեփականատերեր։

Նշվում է, որ ոստիկանությունում գտնվող կասկածյալները հարցաքննության են ենթարկվում։