Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ ատրճանակ ու փամփուշտներ է թողնում Նանսենի փողոցում գտնվող խանութի մոտ` եղեւնիների տակ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի «ԻԺ-17» տիպի կարճեցված փողով հրացան, 7,62 մմ տրամաչափի` 52 եւ ինքնաձիգի տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: