Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միջոցով է արտահայտել իր վերաբերմունքը Թուրքիայում «մեծ կաշառք» սկանդալային ձերբակալություններին։
Քեմալ Քըլըչդարօղլուն Twiiter-ի իր էջից թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Մի ժամանակ սուլթանություն կար, որն անցնում էր հորից որդուն։ Ներկայիս Թուրքիայում էլ անօրինականությունները հորից որդուն են անցնում»։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության նախարարների որդիները։





























