Ուկրաինայի կառավարությունը Եվրամիության հետ հինգ համաձայնագիր կստորագրի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Մեր կառավարությունը սահուն կերպով կշարունակի եվրոպական ինտեգրման ուղղությամբ աշխատանքները»,-ասել է Ազարովը՝ կառավարության նիստի ժամանակ:
Նա հավելել է, որ խոսքը «Տեղական զարգացում» ծրագրի ստորագրման մասին է, որն ուղղված է հանրությանը, ինչպես նաեւ սոցիալական բնույթի եւս մի քանի ծրագրերի:
«Ահա ԵՄ հետ համագործակցության պրակտիկ քայլեր»,-եզրափակել է Ազարովը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:





























