Քուվեյթի էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբախը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ցավակցական հեռագիր է ուղարկել՝ նրա հոր մահվան առիթով:
Քուվեյթի էմիրը մխիթարական խոսքեր է ուղարկել Սերժ Սարգսյանին, հաղորդում է քուվեյթական KUNA գործակալությունը:
Ցավակցական հեռագիր է ուղարկել նաեւ գահաժառանգ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբերա աս-Սաբախան ու վարչապետը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայրը մահացել է դեկտեմբերի 16-ին՝ 84 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 19-ին:





























