Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին ընդունել է ԼՂՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյուրիին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով վերջինիսկազմակերպության 150-ամյակի կապակցությամբ՝ Մովսես Հակոբյանը կարեւորել է Կարմիր Խաչիմիջազգային կոմիտեի գործունեությունը Արցախում եւ համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հանրապետության ռազմական գերատեսչության հետ այսուհետ եւս կլինի արդյունավետ:





























