Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ նիստ չի անի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Պատճառը՝ ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոր մահն է: Հարցին, թե հնարավոր է շաբաթ օրը ՀՀԿ Խորհրդի անդամները անցյալ շաբաթվա պես հավաքվեն եւ քննարկեն ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզը, Ռուբեն Թադեւոսյանն աաաց, որ առայժմ որեւէ հավաք նախատեսված չէ: Ի դեպ, հնարավոր է նաեւ մինչեւ տարեվերջ ՀՀԿ-ն նիստ չանի: