Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով դեկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 96/9 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Յագուար» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Հունդայի» ավտոբուսի, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























