Իտալական ոստիկանությունը ձերբակալել է 36- ամյա ֆերմեր Մասսիմո դի Գվիդային, ով տանը վագր է պահել, գրում է UPI-ն:
Թե ինչպես է ոստիկանությունը հայտնաբերել, որ նրա տանը վագր է պահվում, հայտնի չէ: Դի Գվիդան պատմել է, որ կենդանուն գտել է փողոցում՝ ամիսներ առաջ եւ որոշել որոշ ժամանակով պահել նրան, քանի դեռ գնորդ չի գտել, փոխանցում է «Lenta.ru»_Ն;
Սակայն վագրին տնային պայմաններում պահելը միակ մեղադրանքը չէ, որ ներկայացվել է ֆերմերին: Նրան նաեւ կասկածում են թմրանյութեր իրացնելու մեջ:





























