Չորսամյա փոքրիկի աչքի պրոթեզավորումը կարելի է համարել լուծված: Այսօր՝ վաղ առավոտյան «Շիրակ կենտրոնի» գրասենյակ է զանգահարել Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Հայկանուշ Ավետիսյանը, ինչպես նաեւ Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Զանգեր են եղել  նաեւ առողջապահության նախարարությունից:

Պաշտոնյաները հավաստիացրել են, որ արդեն իսկ խնդիրը լուծված է: Ձեռք բերված համատեղ պայմանավորվածության համաձայն Երեւանում, երկուշաբթի օրը սոցապնախարարության եւ «Փրկություն» կազմակերպության կողմից կիրականացվի չորսամյա Ֆելիքսի բացակա աչքի արհեստական պրոթեզավորում: Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ այսօր առավոտյան, տեսանյութը դիտելուց անմիջապես հետո Շիրակի մարզպետարան է հրավիրվել երեխայի մայրը, նրան տրվել է բժշկական ուղեգիր, ինչպես նաեւ անհրաժեշտ գումար ճանապարհածախսի համար: