Հայաստանում ռուսական տրանսֆերների հարկման սցենարներ չեն քննարկվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Հայաստանի պետական միգրացիոն ծառայության փոխտնօրեն, երկրում MiRPAL հետազոտական ցանցի համակարգող Իրինա Դավթյանը:«Մեր ցանցի ձեւաչափում այլ երկրների մեր գործընկերների հետ չենք վերլուծել նման սցենար եւ դրա սոցիալ-տնտեսական հետեւանքները: Քննարկումներ նույնպես չեն եղել, քանի որ Ռուսաստանում նման ծրագրեր դեռ չեն պատրաստվում կիրառել», - նշել է նա:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է անհրաժեշտ է աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները հարկման ենթարկվեն, քանի որ « Ռուսաստանում գումար վաստակելով՝ նրանք ստիպված են վճարումներ կատարել նաեւ ռուսական բյուջեին»:Ինչ վերաբերում է դրամական փոխանցումների գնահատականին, ապա այստեղ, հավելել է Դավթյանը, հայկական կողմը մշտապես հենվում է Կենտրոնական բանկի տվյալների վրա: «Գումարած դրան, մեր գնահատականանների համաձայն, տրանսֆերտների մոտ 30 տոկոսը Հայաստան մուտք գործում բանկերի միջոցով», - ավելացրել է նա:
MiRPAL-ը(Միգրացիայի եւ դրամական փոխանցումների փորձագետների միջազգային ցանց) միավորում է Համագործակցության 9 երկրների պետական մարմինների ոը տնտեսագետների: Գործում է համաշխարհային բանկի եւ «Միգրացիա. XXI դար» հիմնադրամի աջակցությամբ:Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն, 2012թ.-ին Ռուսաստանից զուտ դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է մոտ 1 մլրդ 394 մլն դլար (համեմատության համար նշենք, որ 2014 թ.-ին բյուջեի եկամուտների գրեթե կեսը): Երկար տարիների ընթացքում Ռուսաստանից դրամի ներհոսքը գերազանցում է ընդհանուր ներհոսքը, քանի որ մի շարք այլ երկրներից տրանսֆերտների տարբերությունը բացասական է: Այս տարի տարբերությունը կազմել է մոտ 20 մլն դոլար, իսկ 2 - 3 տարի առաջ՝ մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարներ:2011 թվականին MiRPAL-ի գնահատականների համաձայն՝ 5 տարվա ընթացքում Ռուսաստանից փոխանցումների արտահոսքը կիսով չափ աճել է եւ կազմել 18 մլրդ դոլար(համեմատության համար նշենք, որ սա 6 անգամ ավելի է, քան Հայաստան պետական բյուջեի ծախսերը):
Փորձագետների գնահատականների համաձայն՝ Ռուսաստանի անօրինական հիմունքներով աշխատում է մոտ 10 մլն մարդ:Որպես դրական կողմ MiRPAL փորձագետներն անվանում են տնտեսական աճ շրջաններում, որտեղ աշխատում են միգրանտները եւ ճանապարհների եւ շենքերի շինարարության ծախսերը զգալիորեն կրճատումը(էժան աշխատուժը ծախսերը նվազեցնում 2 - 3 անգամ):Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջին 2-3 տարիների ընթացում միգրացիայի բացասկան մնացորդը կազմել է 43-47 հազար(2012թ.-ին՝ 43 հազար): Ռուսաստանում ազգությամբ հայ աշխատավոր միգրանտների թվի վերաբերյալ հետազոտություններ դեռ չեն անցկացվել:
Նախապատրաստեց Արամ Գարեգինյանը





























