Եվրամիությունը լավ քարոզչական պատերազմ վարեց, որն իր մեջ ներառեց ԱՄՆ-ում պատրաստված ուկրաինական ընդդիմության գենային մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող բուտերբրոդների ներկայացում եւ խոշոր «շահույթի» խոստում, եթե Ուկրաինան ինտեգրվի Եվրոպային: Այս մասին ասված է մակեդոնական MINA գործակալության կայքի հոդվածում:
Հոդվածում նաեւ նշվում է.
«Բայց այդ ամենը զուր էր, քանի որ Ուկրաինան խոշոր պայմանագիր ստորագրեց Մոսկվայում՝ զգալի հարված հասցնելով Վաշինգթոնին, որը օգտագործում է բողոքի յուրաքանչյուր ձեւ, որպեսզի ավելի շատ հրթիռներ տեղակայի Եվրոպայում եւ Բրյուսելում: Վաշինգթոնը հույս ունի հույս ունի ընդլայնել իր ազդեցության տարածքը Ուկրաինայի հաշվին:
Եվրոպացի պաշտոնյաները հանդիպելու են հինգշաբթի, որպեսզի քննարկեն ուկրաինական առեւտուրը, իսկ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է հունվարի վերջին: ԵՄ ընդլայնման հարցերով պատասխանատու Շտեֆան Ֆյուլեն երկուշաբթի գրել է, որ Ուկրաինայի տարբեր առեւտրային բանակցությունները «ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ», դա ազդակ է, որ դուռը, որն, ըստ արեւմտյան դիվանագետների, լայն բաց է, փաստացի, պինդ փակ է եղել»:




























