Թուրքիայում դեկտեմբերի 17-ից սկսած սկանդալային ձերբակալություններից հետո հայտնի է դարձել, որ 4 նախարարի դեմ կազմված դոսյեներ են ուղարկվել Արդարադատության նախարարություն:
Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, Բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի եւ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ կազմված հետաքննական դոսյեներն ուղարկվել են Արդարադատության նախարարություն:
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























