ՄԱԿ-ը բոլոր անդամ երկրներին կոչ է արել էլեկտրոնային հաղորդակցման ընթացքում պաշտպանել անձնական տեղեկատվության իրավունքը: Համապատասխան բանաձեւն ընդունվել է միաձայն` կազմակերպության ԳԱ-ի կողմից:
Բրազիլիայի եւ Գերմանիայի ներկայացրած բանաձեւը մշակվել էր ԱՄՆ-ի ԱԱԳ-ի շուրջ ծագած սկանդալից անմիջապես հետո: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ն ամբողջ աշխարհում գաղտնալսել է միլիոնավոր հեռախոսազանգեր, այդ թվում նաեւ` պետական առաջնորդներինը:
ԱՄՆ-ի Դաշնային դատարանը դեկտեմբերի 16-ին վճռել էր, որ ԱԱԳ-ի կիրառած հեռախոսազանգերի զանգվածային գաղտնալսումը հակասում է Սահմանադրությանը:
Ըստ Դաշնային դատավոր Ռիչարդ Լեոնի` գործակալության նման գործունեությունն ապօրինի միջամտություն է քաղաքացիների անձնական կյանքին, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով BBC-ն:





























