«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ դեկտեմբերի 10-ին Երեւանի ավագանին որոշում է ընդունել այն մասին, որ Երեւանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար քաղաքացիները պետք է 5 հազար դրամ տուրք վճարեն։ Որոշման մեջ, սակայն, չի նշվում, թե կոնկրոտ ինչ կենդանիների մասին է խոսքը։

Հետաքրքիր է, եթե «համապատասխան կառույցները» որեւէ քաղաքացու բնակարանում, ասենք, մուկ կամ «թախտաբիթի» հայտնաբերեն, դրա համար կգանձե՞ն 5 հազար դրամ տուրքը, թե՞ քաղաքացին հազար դրամ մաղարիչով կպրծնի, բացատրելով, որ ինքը ոչ մի կենդանի չի պահում, դրանք ինքնաբուխ են։ Կամ գուցե քաղաքապետարանն «ընտանի կենդանիներ» ասելով նկատի ունի միայն կովերին եւ ոչխարների՞ն։ Կամ հետաքրքիր է՝ 5 հազար դրամ պետք է վճարել ամեն կենդանո՞ւ, թե՞ ընդհանուր գլխաքանակի համար։ Ամեն դեպքում՝ հստկություն պետք է։

Ինչ վերաբերում է ընդհանրապես Երեւանում ընտանի կենդանիներ պահելուն, ապա նկատենք, որ քաղաքային իշխանություններին «պահում են» երեւանցիները՝ իրենց վճարած հարկերով։ Իշխանություններն էլ գործում են Երեւանի վարչական տարածքում։ Հետաքրքիր է՝ տարածվո՞ւմ է այս դեպքի վրա «կրկնակի հարկումն արգելող» օրենքը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում