Երեւանի Դավիթ Անհաղթ եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, 00:50-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 7388 ԼԼ համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորության սյանը: Տուժածներ չկան:





























