Լոռիի մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 DL 440 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդ 22-ամյա Ա. Կ. դին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 10 մ հեռավորության վրա:
Մանրամասները՝ ավելի ուշ:





























