Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի դեկտեմբերի 18-ին անհետացած բնակչի որանողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 20.13-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Մ. Խ.-ը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Ժամը 23.15-ին մթության եւ եղանակային անբարենպատ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները եւ Մալիշկա գյուղի բնակիչները:

Տեղեկատ¬վություն է ստացվել, որ  Մ.Խ.-ը գտնվում է Երեւանում՝ իր ազգականի տանը: