ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հեշտ չէ իր ընանիքում փոքրամասնություն լինել՝ նա միակ տղամարդն է: Օբամայի խոսքով՝ Միշելը եւ երկու աղջիկները «երեք ուժեղ, բարձր ու ինքնակամ կանայք են»:
People ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ իր «կանայք» հաճախ են կատակում իր հետ: «Երբ նրանք միասին են լինում, կարող են կատակել իմ ականաջների, իմ բարձր ձայնի կամ իմ հագնվելու ոճի վերաբերյալ»,-բողոքել է Օբաման:
Իր հերթին Միշել Օբաման պատմել է, որ նախկինում աղջիկներից մեկը չէր ցանկանում ընկերներին ծանոթացնել իր հոր հետ, քանի որ ընտանիքի հայրն ու նախագահն իրեն «մի փոքր պաշտոնական է» պահում ու աղջիկը մտավախություն ուներ, որ դա կարող էր դուր չգալ նրանց:
«Ես ինձ լամ եմ պահել ու Մալիային վատ վիճակում չեն գցել»,-փորձել է արդարանալ Օբաման:





























