ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 3,35 մլն դոլար կտրամադրի՝ Հայաստանի մեդիա-կոնտենտը բարելավելու ու Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների պոտենցիալը ամրապնդելու, հաղորդում է «CNS News»-ը:

1961թ օտարերկրյա օգնության մասին ամերիկյան օրենքի համաձայն՝ գրանտի իրավունք ունեն միայն տեղական կազմակերպությունները, որոնք կազմակերպված են ամերիկյան օրենքներին համապատասխան:

«Արդյունքում լրագրողներն ավելի պրոֆեսիոնալ կդառնան, կամրապնդվի լրատվամիջոցների ցանցը եւ կավելանա պրոֆեսիոնալ ու հավաստի ինֆորմացիայի հասանելիությունը»,-ասվում է գործակալության հաղորդագրությունում: