ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Հայաստան վերադառնալու հենց առաջին օրը հանդիպել է ԵԿՄ Երեւանի կառույցների ղեկավարների հետ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանն առաջիկայում կհանդիպի նաեւ ԵԿՄ մարզային կառույցների ղեկավարների հետ:

Հարցին, թե հանդիպումն ինչ նպատակ է հետապնդել, Վարդանյանն արձագանքեց. «Նա հետեւել է, թե հանձնարարականները ինչպես են կատարվում, Համագումարին հրավիրված պատվիրակների ընտրությունը որտեղ է կատարվելու: Նոր տարվա նախաշեմին զոհված, անհայտ կորած եւ հաշմանդամ կորած ազատամարտիկների ընտանիքների օգնությունների ցուցակներն է նայել, որ ինչով կարողանան օգնեն»: