Դաղստանի փոխվարչապետ Հաջի Մախաչեւը, որը զոհվել է Մոսկվայում տեղի ունեցած ավտոպատահարից, ինքն է եղել մեքենայի ղեկին:  Նրա Mercedes GL 500—ը բախվել է արգելապատնեշին, հայտնում է LifeNews-ը:

Նաեւ հաղորդվում է, որ Մախաչեւի հետ եղել են նաեւ կինն ու երեխաները:

Ավտոպատահարը տեղի է ունեցել Մոսկվայի արեւմուտքում: Բախվել են չորս մեքենաներ, որոնցից մեկը բռնկվել է: Երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել:  Զոհերի թվում «Շեւրոլե-Էքսպրես» ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն են:

Ավելի վաղ հաղորդվել էր Մախաչեւի կնոջ մահվան մասին, սակայն պարզվել էր, որ նա վերակենդանացման բաժանմունքում է: Փոխվարչապետի երեք երեխաները եւս հիվանդանոցում են: