Երեւանում, 2013-ի հունիսի 16-ին, գիտնականների կողմից GPS համակարգի ազդանշանային չիպով ամրացված արագիլը սատկել է Թուրքիայի Վան նահանգում։
Թուրքական Stargundem կայքի փոխանցմամբ՝ գերմանական Max Planck օրինտոլոգիական ինստիտուտի եւ հայ, իսպանացի, իսրայելցի գիտնականների կողմից 2010 թվականից իրականացվող ծրագրի շրջանակներում 2013-ի հունիսի 13-ին, Երեւանում GPS համակարգի ազդանշանային չիպ է տեղադրվել մի երիտասարդ արագիլի մարմնում։ Սակայն արագիլը ամիսներ անց՝ դեկտեմբերի 18-ին, սատկած է հայտնաբերվել Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընարի շրջանի Չորեքլի գյուղում։ Տեղադրված չիպի շնորհիվ հնարավոր է եղել հետեւել արագիլի տեղաշարժին։
Նշվում է, որ չիպավորված արագիլը արդեն օգոստոսի 25-ին հեռացել է Երեւանից դեպի հարավ, ամսի 28-ին հասել Ադրբեջանի սահման, որից մեկ օր հետո անցնելով Նախիջեւանը, Իրանի Խոյի շրջանը՝ մտել է Թուրքիայի Վան նահանգ։
Մոտ 3 ամիս արագիլը տեղաշարժվել է Վան նահանգի մեջ՝ լինելով Արճաք եւ Աքգյոլ լճերի, Խոշաբ գետի շրջակայքում։ Եղանակների ցրտելուն պես, արագիլը դեկտեմբերի 4-ին թռչել է հարավ՝ Վան նահանգի Գյուրփընար շրջանի Չորեքլի գյուղ։ Ձյուն տեղալուց հետո արագիլը չի կարողացել այլեւս ավելի հարավ թռչել եւ մնալով գյուղում՝ օրեր անց սատկել է։





























