62-ամյա բալետի պարուհին Գրետան ԱՄՆ-ից եկել է Հայաստան ամուսնանալու նպատակով ու ամուսնացել իրենց 12 տարի փոքր Սեւակի հետ (անունները փոխած են): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը եւ ավելացրեց, որ զարգացումները տեղի են ունեցել այս ամսվա ընթացքում:
«Նոր տարվա մոտ դրսից մարդիկ շատ են վերադառնում: Այս ամիս մեզ էր դիմել Սանկտ Պետերբուրգից մի տղամարդ եւ հարսնացու էր փնտրում, որ իր հետ տաներ: Կնոջ ամուսինը մահացել էր, իսկ տղամարդն ամուսնալուծված էր: Երբ այդ կնոջ հետ զրուցում էի, շատ պատահաբար ներս մտավ այդ տղամարդը եւ միացավ մեր զրույցին: Մոտ 30 րոպե զրույցից հետո թույլտվություն խնդրեց, որ դրսում շփվեն: Օրեր առաջ եկան ու ասացին, որ որոշել են ամուսնանալ: Երկուսն էլ որոշեցին չգնալ»,- պատմեց Նարե Մարտոյանը եւ ավելացրեց, որ հիմա պատրաստվում են 3-րդ մասում բնակարան գնել եւ միասին ապրել:





























