Աթանասիոս Վարզանակոսը, ում դեմքը հայտնվել է Lindahls ընկերության կողմից արտադրվող «Turkisk Yoghurt» անվանումով սննդամթերքի վրա, դատի է տվել շվեդական կաթնամթերք արտադրող ընկերությանը: Ընդ որում, նա այդ մասին իմացել է Ստոկհոլմում ապրող իր ընկերոջից: Այս մասին գրում են շվեդական թերթը:
Ինչպես հաղորդում է ВВС-ն, Վարզանակոսը պահանջում է այդ ընկերությունից իրեն վճարել 50 միլիոն շվեդական կրոն (6,9 միլիոն դոլար) փոխհատուցում: Ընկերության ղեկավար Անդեր Լինդալը հայտարարել է, որ ցնցվել է, երբ տեսել է 40 էջանոց հայցը: «Մենք գնել ենք այդ նկարը ֆոտոգործակալությունից եւ մտածել ենք, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է Լինդալը:



























