Պեկինի արդյունաբերական հատվածում վերջերս ոսկե գմբեթներով չորս շենքեր են հայտնվել: Դա վարչական շինությունների համալիր է, ոտեղ գտնվում են այգիների տնտեսության վարչությունը, մետեոբյուրոն, սեյսմիկ բյուրոն եւ ջրային տնտեսությունը, հաղորդում է InoPressa.ru-ն:
«Տեղացի ո՞ր պաշտոնյայի երեւակայությունն է ստիպել ռուս ուղղափառ եկեղեցու չորս շենք կառուցել»,- գրում է The Christian Science Monitor-ը:
Չորս շենքերի կառուցումն արժեցել է 5 մլն դոլար: Տեղացիները զարմացած են, իսկ ճարտարագիտական բյուրոն ամաչում է խոստովանել, որ ինքն է նախագծել այդ շենքերը:





























