Կանայք տղամարդկանցից ավելի լավ են նվերներ ընտրում. Գիտական փորձի օգնությամբ սա ապացուցել են հոլանդացի հոգեբանները Tilburg համալսարանից:
Փորձի շրջանակներում կամավորներին առաջարկում էին նվեր ընտրել իրենց ծանոթ եւ անծանոթ մարդկանց համար: Ընդ որում, նա, ում համար նախատեսված էր նվերը, նախապես կազմում էր ցանկությունների ցուցակ, իսկ նվիրել կարելի է ինչ-որ իր կամ խանութից նվերի արտոնագիր:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ այս դեպքում կանայք իրենց շատ ավելի լավ էին դրսեւորում, քան տղամարդիկ եւ հաճախ գուշակում էին, թե ինչ նվեր է ցանկանում ստանալ իրենց ծանոթը, ինչպես նաեւ նվերի արտոնագրի ընտրության հարցում այն մարդկանց համար, ում նախկինում երբեք չէին տեսել:
Գիտնականների խոսքով պատճառն այն է, որ, առաջին հերթին, կանանց բնորոշ է կարեկցանքից հատկությունը, երկրորդ, քանի որ տղամարդիկ ավելի շատ են տխրում, երբ իրենց ոչ անհրաժեշտ նվեր են նվիրում, ինչը նույնպես ազդում է թույլ սեռի ներկայացուցիչների համար նվերի ընտրության վրա:





























