Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 10-ին ներկա է գտնվել ՀԱՕԿ-ի հովանու ներքո Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցելույթներին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ի հովանու ներքո բռնցքամարտի միջազգային մրցաշարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել էր ապրիլի 6-ին: Մրցաշարին մասնակցել են 9 երկրների՝ Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի 160 մարզիկներ: Լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկներն արժանացել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին:




























