Հոլանդիայում կազմակերպված «Turkey Now» փառատոնի փակմանը համերգով հանդես եկած թուրք հայտնի երգչուհին հայերեն երգեր է կատարել:
Թուրք հայտնի դերսանուհի, երգչուհի Շեւալ Սամը Ամստերդամում եւ Ռոտերդամում կազմակերպված համերգների ընթացքում, բացի թուրքերեն երգերից, կատարել է նաեւ քրդերեն, հայերեն, արաբերեն երգեր: Երգչուհու կատարումներից մեկը նվիրված է եղել Դերսիմի հայերին: Համերգներին ներկա ադրբեջանցիները բողոքել են, թե երգչուհին որեւէ ադրբեջանական ստեղծագործություն չկատարեց:
Համերգից հետո Շեւալ Սամը նշել է, որ իր պատրաստած երգացանկով չի ցանկացել քաղաքական ուղերձ անել, այլ պարզապես ամեն ինչ արել է խաղաղության համար: «Երաժշտությունը համաշխարհային արժեք է, այն կրոն, լեզու չի ճանաչում»,-նշել է թուրք արվեստագետը:



























