Ապրիլի 11-ին Մինսկում ավարտվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Ռուսաստանը։ Նա իր պահուստում ունի չորս ոսկե, չորս արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Թուրքիայի հավաքականը։ Որը մեդալների հիմնական մասը նվաճել է կանանց մրցումներում։ Այդ երկրի մարզիկները նվաճել են չորս ոսկե եւ երկու բրոնզե մեդալներ։ Երրորդ տեղում Բելառուսն է՝ երեք ոսկե եւ հինգ բրոնզե մեդալներով։ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։




























