Գալապագոսյան կղզիներում Էկվադորի ՌԾՈւ-ն փրկել է ամերիկացի հայտնի ձեռներեց, Amazon ընկերության հիմնադիր ու The Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Նրանց տվյալներով՝ Բեզոսն այնտեղ շրջագայության է եղել, երբ այնտեղ նրա մոտ երիկամախիթերի նոպա է սկսվել:

Էկվադորի ՌԾՈւ-ն շտապ կերպով նրա հետեւից ուղղաթիռ է ուղարկել ու տարհանել Սանտա-Կրուս կղզուց ու տեղափոխել այլ կղզի, որտեղ նրան սպասել է անձնական ինքնաթիռ, որպեսզի տեղափոխվի ԱՄՆ ու վիրահատվի, հաղոդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բեզոսի մերձավորները շնորհակալություն են հայտնել ուղղաթիռի անձնակազմին՝ հիվանդին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: