Մերձմոսկվայում պարզում են 16-ամյա աղջկա մահվան հանգամանքները: Նրա մարմինը հայտնաբերել են հունվարի չորսին Կուբինկա-1, տուն 11-ի բնակարաններից մեկում:1997 թ ծնված աղջկա մարմնի վրա՝ կրծքավանդակի հատվածում, ոստիկանները մի շարք դանակի հարվածների հետքեր են հայտնաբերել: Տաք հետքերով ձերբակալել են ենթադրյալ մարդասպանին՝ զոհվածի 18-ամյա ընկերոջը:

Ինչպես «Ինտերֆաքսին» են հաղորդել իրավապահները, նախնական տվյալներով՝ երիտասարդն ընկերուհուն սպանել է խանդի նոպայի ժամանակ:Երիտասարդին ոստիկանական բաժանմունք են տեղափոխել՝ ցուցմունքներ տալու, ինչից հետո նրան ձերբակալել են: