Երբ մարդը քիչ է քնում, գլխում ծանրություն է առաջանում, որը նման է գլխի հարված ստանալուն: Շվեդ գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով, թե ինչպես է արձագանքում երիտասարդ ու առողջ մարդկանց օրգանիզմը քնի պակասին: Հետազոտվողները ամբողջ գիշեր չեն քնել, իսկ արդյունքները ցույց են տվել, որ օրգանիզմում արտադրվում են այնպիսի նյութեր, որոնք առկա են ուղեղի ցնցման դեպքում: Խոսքը NSE եւ S-100B մասին է: Բնականաբար քնի պակասի ժամանակ այդ նյութերի քանակությունը նույնը չէ, ինչ ուղեղի ցնցում ստանալու ժամանակ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Խնդիրն այն է, որ քնած ժամանակ ուղեղը մաքրվում է տոքսիկ նյութերից: Այդ պատճառով քիչ քնելը կարող է հանգեցնել ուղեղային թունավորման, ինչը կարող է նպաստել Պարկինսոնի ու Ալցգեյմերի հիվանդությունների զարգացմանը: Քնի պակասը կարող է ազդել նաեւ սիրտ-անոթային համակարգի ու IQ-ի մակարդակի վրա: