Լատվիայի կրթության նախկին նախարար, պրոֆեսոր Ռոբերտ Կիլիսը հինգ օր անցկացրել է մեկուսարանում, հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Կիլիսը պատիժը կրել է Չիեկուրկալնի մեկուսարանում, որը հայտնի է «7-րդ երկինք» անունով, քանի որ գտնվում է ՆԳՆ նոր համալիրի 7-րդ հարկում:
«Իսկապես տխուր էր եւ չափազանց կոռեկտ... Կերակրում էին օրական երեք անգամ, առավոտյան՝ շիլա եւ հաց, ճաշին՝ ապուր, շիլա, կոմպոտ, ընթրիքին՝ շիլա»,- պատմել է Կիլիսը:
Նրա խոսքով, պահման պայմանները հիշեցնում էին հիվանդանոց, մի տարբերությամբ, որ կապի միջոցներից օգտվել հնարավոր չէր: Կիլիսը զբաղվել է իր ուսանողների աշխատանքների ընթերցանությամբ:
2013թ. օգոստոսին Կիլիսի վարած Mazda-3-ը բախվել էր Volkswagen Bora մակնիշի մեքենային: Նախկին նախարարի արյան մեջ ալկոհոլ էին հայտնաբերել:





























