ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես դադարեցրել է Յուտա նահանգում նույնասեռ ամուսնությունների գրանցման թույլտվությունը: Հայցը ներկայացրել էին նահանգի իշխանությունները, որոնք վիճարկում էին տեղական դատարանի՝ դեկտեմբերի 20-ի վճիռը, որը հակասահմանադրական էր որակել նույնասեռ ամուսնությունների գրանցման արգելքը:

Յուտայի բնակիչների մեծամասնությունը մորմոններ են եւ պահպանողական հայացքների կրողներ են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արգելքը հանելուց հետո հազարավոր նույնասեռ զույգեր հասցրել էին օրինականացնել իրենց հարաբերությունները: Նշենք, որ դեկտեմբերի վերջին նույնասեռ ամուսնությունները օրինականացվել են Նյու Մեքսիկո նահանգում: