Հայաստանում 2010թ. հունվարի 1-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 10 դեպք, բացահայտվել է 8-ը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 701 դեպք, որից բացահայտվել է 629-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք:




























