Գիշերը տեղացած ձյունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում խափանումներ է առաջ բերել: Սակայն առավոտվա ժ. 8-ից օդանավակայանը վերադարձել է աշխատանքային բնականոն ռեժիմի:
NEWS.am-ի թղթակցին օդանավակայանի մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը հայտնեց, որ գիշերը Երեւան ժամանող մի քանի չվերթներ անբարենպաստ եղանակի պատճառով ուղեւորվել են պահեստային օդանավակայաններ:
Մասնավորապես, Վարշավայի չվերթը վայրէջք է կատարել Թբիլիսիում, Մոսկվայից եկող երկու չվերթներ՝ Մինվոդիում: Եվս մի քանի չվերթներ ուշացումով են վայրէջք կատարել, ինչն էլ իր հերթին թռիչքի ուշացումների պատճառ է դարձել:
«Ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքի վերականգնման համար որեւէ խոչընդոտ չկա», - ընդգծել է Գեւորգ Աբրահամյանը:




























