Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն ապրիլի 12-ին իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Ռումինիայի նախագահի և Հայաստանի դեսպանի միջև, որի ընթացքում քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Ռումինիայի նախագահը նշանակման առիթով շնորհավորել է նորանշանակ դեսպանին` հավաստիացնելով նրան ռումինական իշխանությունների անվերապահ աջակցությունը և մաղթելով բեղմնավոր աշխատանք ու հաջողություն:




























