Նիկարագուայի ԱԳ նախարար Սամուել Սանտոս Լոպեսը ապրիլի 15-ից 17-ը պաշտոնական այցով կժամանի Աբխազիա։ Ինչպես հայտնում է աբխազական գործակալություններից մեկը, Նիկարագուայի արտգործնախարարին կուղեկցեն Ռուսաստանում Նիկարագուայի ժամանակավոր հավատարմատար Լուիս Ալբերտո Մոլինա Քուադրոն, Ռուսաստանում Նիկարագուայի դեսպանատան առաջին քարտուղար Խուան Էրնեստո Վասկես Արայան։

Նիկարագուայի ԱԳՆ պատվիրակությանը կընդունի Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը։ Հանդիպումներին կմասնակցեն նաեւ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Վյաչեսլավ Չիրիկբան եւ ՌԴ-ում Աբխազիայի դեսպան Իգոր Ախբան։ Այնուհետեւ հանդիպում տեղի կունենա վարչապետ Սերգեյ Շամբայի եւ ԱԳ նախարար Մաքսիմ Գվինջիայի հետ։

Նշենք, որ Նիկարագուայի պատվիրակության՝ Աբխազիա ժամանելու առիթով Վրաստանն արդեն իսկ արտահայտել է իր բողոքը։