Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 400-ի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Տարերեքի հետեւանքները վերացնելու համար ներկայումս զինված ոստիկանության ավելի քան 4000 աշխատակիցներ ուղեւորվել են տուժած շրջաններ։
14։30-ի դրությամբ փլատակների տակից հաջողվել է հանել 113 մարդու եւ փրկել ավելի քան 1100 տուժածների։ Ինչպես սպասվում է, տուժած շրջաններ կժամանեն եւս 3200 ոստիկաններ։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի առավոտյան Չինաստանում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։




























